ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի դիրքորոշումը և պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ՝ հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: Ստեղծված իրավիճակում հանձնաժողովն անընդունելի է համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը: «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են: